Հայաստանի վարչապետը Գազպրոմի «դուստր» ընկերության բաժնետեր է դարձել
27.10.2016,
16:50
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ОГК-2–ի (ընդգրկված է «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի խմբում) բաժնետեր։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ОГК-2–ի (ընդգրկված է «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի խմբում) բաժնետեր։ Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0.009 տոկոսը, ասվում է ОГК-2 նյութերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կարապետյանի բաժնեմասն ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26–ին։ Դրանից առաջ նա չի տիրապետել ОГК-2–ի բաժնետոմսերի։
Ինչպես պարզաբանել են ՌԻԱ Նովոստիին ОГК-2–ից, Կարապետյանի ստացած բաժնետոմսերը 2015 թվականի աշխատանքի պարգևատրումն է։ Այդ որոշումն ընդունվել է 2016 թվականի հունիսին ընկերության բաժնետերերի ժողովի ընթացքում։ -0-