ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղական ժամանակով ուղիղ ժամը 20։00–ին փակվեցին ԱԺ ընտրությունների բոլոր 2009 ընտրատեղամասերը։
Կիրակի հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էին հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով:
Ընտրական նոր օրենսգրքով, ընտրատարածքների թիվը 41–ից կրճատվեցին մինչև 13, որոնցից 4–ը` Երևանում, 9–ը` մարզերում։
Ոստիկանության տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 564 195։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում