Հայաստանի կոկորդիլոսաբուծարանը կդառնա հանգստի գոտի` նրբախորտիկի համտեսի հնարավորությամբ
12.11.2018,
16:20
Կոկորդիլոսաբուծարանը Հայաստանում կդառնա հանգստի գոտի, ցանկացողները կարող են համտեսել էկզոտիկ միսը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոկորդիլոսաբուծարանը Հայաստանում կդառնա հանգստի գոտի, ցանկացողները կարող են համտեսել էկզոտիկ միսը, 168.am–ին տված հարցազրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նրա խոսքով, կոկորդիլոսաբուծարանի կառուցման աշխատանքներն Արարատի մարզի Դաշտավան համայնքում արդեն սկսվել են։
Մարզպետն իրատեսական է համարում ծրագիրը, առավել ևս, որ այս պահին ներդրողն արդեն հողատարածք է ձեռք բերել, կանաչապատման և ծառատունկի աշխատանքներ է իրականացնում, իսկ գարնանը ծրագրվում է շինարարական աշխատանքների ակտիվ փուլ։
Նրա խոսքով, կոկորդիլոսներին կբուծեն ինկուբատորներում, ինչի համար պետք է համապատասխան պայմաններ և տարածքներ պատրաստեն, սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ է ձվից դուրս գալու առաջին «տեղական» կոկորդիլոսը։
«Կոկորդիլոսաբուծարանի համար հատկացված տարածքը կունենա այգու տեսք, որտեղ ցանկացողները կկարողանան զբոսնել ընտանիքներով, երեխաները կկարողանան տեսնել կոկորդիլոսներին և նույնիսկ, ինչպես հայտնում է ներդրողը, համտեսել կոկորդիլոսի միսը։ Կգործեն նաև արագ սննդի կետեր, ռեստորաններ, ատրակցիոններ»,– ասել է Սարգսյանը։
Նա միաժամանակ նշել է, որ առայժմ չունի տեղեկություն, թե կոկորդիլոսի ձվերը երբ են բերվելու։ Նրա խոսքով՝ դրանց հետ կապված մաքսայինում խնդիր կար, որ պետք է պարզվեր՝ դա թռչնի՞ ձու է, կաթնասունի՞, թե՞ ինչ։
Նա նշել է, որ ներդրողը ծրագրում է զբաղվել կաշվի մշակմամբ։ «Կարևոր է, որ ոչ թե բնությունից ենք կոկորդիլոսին վերցնում, միսը կամ կաշին օգտագործում, այլ ներդրողը ձվերը դրսից է բերում ու այստեղ ինկուբատորում աճեցնում։ Ինչպես մեր թռչնաբուծարաններն են, կամ մեր խոզաբուծարաններն են, նման ձևով էլ կոկորդիլոսաբուծարան է լինելու»,- ասել է Սարգսյանը։
Նախագծի նախագծողը ներդրողը Տանզանիայից է։ Ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2017թ. վերջին, հիմնվել է «Արմոն» ՍՊԸ-ն։ Վարձակալության է վերցվել 15 հա տարածք։ Առաջիկա 1 տարում 1.5 մլն դոլարի ներդրում կարվի, իսկ հետագա 5 տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:
Կոկորդիլոսի բուծման համար ներկրվելու է նեղոսյան կոկորդիլոսի 100 ձու, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի։ Կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը արտերկրում է սպառվելու։ Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։ -0-