440.42
4.4
402.65
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի կառավարությունն առաջարկել է քրեականացնել ընտրակաշառքները

14:59
30 Օգոստոսի 2018
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց նախընտրական կաշառքները քրեականացնող օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

«Այդ փաթեթի ընդունման դեպքում խստանում է ընտրակաշառքների համար պատասխանատվությունը, և այդ արարքը վարչական իրավախախտումների օրենսգրքից տեղափոխվում է Քրեական օրենսգիրք։ Խախտման համար նախատեսվում է ոչ միայն տուգանք, այլ նաև որոշակի ժամկետով ազատազրկում»,– ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ներկայացնելով օրինագիծը։

Նրա խոսքով, քրեականացմանը զուգընթաց առաջարկվում է բացառությունների ներդրում, որոնց դեպքում կաշառք չեն համարվի քարոզի նյութերը, օրինակ, տարբերանշաններով առարկաները։

«Մեր կառավարությունը պարտավորվել է ապահովել ազատ ընտրություններ, ինչպես նաև բարձրացնել հասարակայնության վստահությունն ընտրական ինստիտուտների նկատմամբ։ Այդ փաթեթով առաջարկվում են փոփոխություններ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Դրանց շուրջ աշխատանքներին մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,– ասաց Զեյնալյանը։

Նրա խոսքով, այդ ասպեկտով Երևանի ավագանիների խորհրդի առաջիկա ընտրությունները կդառնան կարևոր քննություն, և այն պետք է գերազանց հանձնել։

Երևանի ավագանիների խորհրդի ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի սեպտեմբերի 23–ին։ Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել կոռուպցիոն սկադալի ֆոնին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ նման երևույթները պետք է բացառվեն։

Վարչապետն անդրադարձավ նաև այն առարկաների ցանկին, որոնք չեն համարվում նախընտրական կաշառք։ Դրանց թվում նշված է նաև սննդամթերքը։

«Մեր պատմական փորձը հաշվի առնելով` երեք հազար դրամը բավականին գումար կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ ենթադրենք երեք հազար դրամ դնեն տոպրակի մեջ կուսակցության նշանով բաժանեն կամ երեք հազար դրամով դիզվառելիք թեկնածուի պատկերով: Ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշել: Եկեք չթերագնահատենք ընտրակեղծարարների կրեատիվ միտքը», –– նշեց Փաշինյանը։

Կառավարությունը նիստի ժամանակ նաև որոշում ընդունեց սեպտեմբերի 6–ին գումարել ԱԺ արտահերթ նիստ` փոփոխությունները քննարկելու համար։–0–





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը