ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման վճարը կարող է վերացվել, հայտնում է «Ժամանակ» թերթը։
Աղբյուրի համաձայն, երկար տարրիներ բաժանորդները ստիպված են եղել վճարել այդ ծառայության համար AEG service ԲԲԸ ընկերությանը, որը համարվել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սեփականությունը։
Նշվում է, որ այդ ծառայություններն այսուհետ կկարողանան իրականացնել Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները, և հայ սպառողներն այսուհետ ստիպված չեն լինի ամսական վճարումներ կատարել մի ծառայության համար, որն ըստ էության չէր իրականացվում։ -0-