440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Հաճախ այդ տեքստերից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը». Փաշինյանը խոսել է աշխատակազմի աշխատանքից դժգոհությունների պատճառների մասին

18:04
12 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ելույթ է ունեցել խորհրդարանում և խոսել անձնական թիկնազորի ուժեղացման պատճառների մասին։

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի քննարկում է կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը։

Փաշինյանը նշեց, որ պետական համակարգն ազդեցության շատ լուրջ լծակ է, որին դժվար է հակազդել, ինչի համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ։

«Մենք կարողացանք ազդել պաշտոնյաների վարքագծի վրա, օրինակ, վարչապետի ավտոշարասյունը կրճատվեց և կանգնում է լուսացույցի կարմիր լույսի տակ։ Սրանք չնչին փոփոխություններ են, սակայն դրանք տեղի ունեցան։ Բացի այդ, վարչապետին այցելող բոլոր մարդիկ պարտավոր են անցնել խիստ ստուգում մուտք գործելիս։ Շատերը կապում են դա անվտանգության հետ, սակայն ես ուզում եմ ազնվորեն խոստովանել, որ սա միակ միջոցն է կանխելու նվերների հոսքը վարչապետի կաբինետ։ Այլ ելք չկա», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ նրան սկզբում նվիրում էին գրքեր, ավելի ուշ սկսեցին նվիրել ոսկերչական զարդեր` կուլոններ, խաչեր, ականջօղեր և այլ զարդեր։

Փաշինյանը խոստովանեց, որ չի ցանկանում նեղացնել նվերներ մատուցողներին` հրաժարվելով դրանցից, քանի որ նվերներ մատուցողներից շատերը ոչ միայն պոտենցիալ ներդրողներ են, այլև կարևոր անձինք։ Այդ կապակցությամբ վարչապետը նշեց, որ վարչապետի կաբինետի այցելության կարգը ենթադրում է լուրջ վերահսկողություն` որպես նվերների հոսքը դադարեցնելու միակ միջոց։

Վարչապետը նաև դժգոհեց աշխատակազմի աշխատանքից` ընդգծելով, որ ավելի վաղ միշտ ինքն էր գրում իր ելույթների տեքստերը, սակայն հիմա երբեմն ստիպված է օգտվել իր աշխատակիցների ծառայություններից, ովքեր «երևի կորցրել են կապն իրականության հետ»։

Նա նշեց, որ հաճախ նրան տրամադրում են տեքստեր, որոնք նա հասցնում է կարդալ կամ միջոցառումից կես ժամ առաջ, կամ միջոցառման ճանապարհին։

«Հաճախ այդ տեքստերից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը (նախկին նախագահը)։ Այնպիսի տպավորություն է, որ տեքստի հեղինակները տեղյակ չեն երկրում տեղի ունեցած փոփոխություններից, և դա, ցավոք, այսօր մեր օբյեկտիվ իրականությունն է», – հայտարարեց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը