Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսով 82 վարակակիր. ապաքինվել են 24-ը

08.05.2020, 15:43
Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսով 82 վարակակիր. ապաքինվել են 24-ը
Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսով 82 վարակակիր. ապաքինվել են 24-ը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով․ արձանագրվել է ապաքինման 24 դեպք: Այս մասին նշվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում: 

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։

«Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- նշում են մարզպետարանից:

Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: -0-