Գնդակահարություն Երևանի սրտում. երբ, ում և ինչու. ամփոփում

14.09.2017, 19:05
Կրակահերթ է հնչել Երևանի կենտրոնում հինգշաբթի։
Գնդակահարություն Երևանի սրտում. երբ, ում և ինչու. ամփոփում
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կրակահերթ է հնչել Երևանի կենտրոնում հինգշաբթի։ Դեպքը կատարվել է քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ոչ հեռու, «Վերնիսաժ» շուկայի դիմաց, «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ։ Մեկ մարդ մահացել է, մեկը` վիրավորվել։

Ե՞րբ

Կրակոցները լսվել են 13։20–ի սահմաններում։ Կրակահերթն իրարանցում է առաջացրել բանուկ փողոցում։ Այն անմիջապես լցվել է մարդկանցով, ովքեր դուրս են վազում գրասենյակներից և հավաքվում մահացածի մարմնի շուրջ։ Կրակոցների հետևանքով վիրավորվածին միջադեպից անմիջապես հետո տեղափոխել են բժշկական կենտրոն։
ԱՊ ականատեսները պատմում էին, որ կրակոցներից հետո հարձակվողները գցել են զենքը դեպքի վայրում և հեռացել։

Ու՞մ

«Սպանվածը Լոռու մարզի Ալավերդու բնակիչ, 1974 թվականի ծնված Գ.Մ.–ն է», «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Ոստիկանության վերլուծության, տեղեկատվության և ԶԼՄ–ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Загружается новость ... "Право"

Ինչպես դեպքի վայրում հավաքվածներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, վիրավորում ստացածը տեղափոխվել է հիվանդանոց և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Ահարոնյանը միաժամանակ զերծ է մնացել այլ մանրամասներ հաղորդելուց։

Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանն իր հերթին տեղեկատվություն է ներկայացրել սպանվածի և վիրավորի մասին։

«Ստացված հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վ.Աբգարյանը»,– գրել է Տռուզյանը Facebook–ի իր էջում։

Նա հայտնել է նաև, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ և պարկուճներ։

Ինչի՞ համար

Այժմ բոլորին հետաքրքրող գլխավոր հարցը, հավանաբար, ինչու–ն է։

Պաշտոնական մարմինները մեկնաբանություններից առայժմ զերծ են մնում, բայց արդեն մի շարք ԶԼՄ–ներում սկսել են լուրեր պտտվել միջկլանային վիճաբանությունների մասին։

Մասնավորապես, «Հայկական ժամանակը» գրում է, որ վիրավորում ստացած 1978 թվականի ծնված Վահագն Աբգարյանն Ալավերդիում քրեական հեղինակություն է համարվում։
Նույն աղբյուրի հաղորդմամբ, կրակողների նշանակետը հենց Աբգարյանն էր։ -0-