Գազի սակագինը Հայաստանի ներքին սպառողի համար կարող է նվազել
27.04.2016,
17:48
«Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողների համար գազի գործող սակագինը նվազեցնելու վերանայման հայտ ներկայացնել։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմ» ընկերությունը («Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերություն) պատրաստվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողների համար գազի գործող սակագինը նվազեցնելու վերանայման հայտ ներկայացնել, հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական տեղեկատվության գործակալությունը` հղում անելով էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին։
Նրա խոսքով, հայտում նախատեսվում է նվազեցնել ամսական մինչև 10 հազար խմ գազ շարքային բաժանորդների համար գազի սակագինը ներկայիս 156 դրամից (մոտ 32.5 ցենտ) նվազեցնել մինչև 146.7 դրամ (մոտ 30.6 ցենտ) 1 խմ գազի դիմաց։
Միաժամանակ, ամսական ավելի քան 10 հազար խմ գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է գազի սակագինը 276.8 դոլարից դրամային համարժեքով նվազեցնել մինչև 257.56 դոլար (ներառյալ ԱԱՀ)։
Ապրիլի սկզբին Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան մատակարարվող գազի գինը 165 դոլարից մինչև 150 դոլար 1000 խմ գազի դիմաց։
Ներկայում Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան եկող բնական գազի հիմնական մատակարարն է։ -0-