Ֆրանսիական կոլորիտ Ենոքավանում. եվրոպացի բարերարը համայնքում ֆրանսիական թաղամաս կկառուցի

08.06.2017, 16:33
Ենոքավանում ֆրանսիական թաղամաս կհայտնվի։
Ֆրանսիական կոլորիտ Ենոքավանում. եվրոպացի բարերարը համայնքում ֆրանսիական թաղամաս կկառուցի
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Եվրոպացի բարերարը մտադիր է Հայաստանի Տավուշի մարզի Ենոքավան գյուղում ֆրանսիական թաղամաս կառուցել, գրում է «Голос Армении» թերթը։

«Panorama.am»–ի հղումով թերթը հաղորդում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է նախաձեռնության հեղինակ, ֆրանսիացի բարերար Բեռնար Ժանը, ով առաջին անգամ Հայաստան է այցելել 1988 թ–ին` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։

Загружается новость ... "Лево"

«Արդեն 28 տարի ես տարբեր բարեգործական ծրագրերով եմ զբաղվում։ Երկար տարիներ մենք համագործակցում ենք Հայաստանի ԱԻՆ–ի հետ։ Այնպես է ստացվել, որ ես և իմ որդին պարզապես սիրահարվել ենք Ենոքավանին։ Այդ ծրագրի նպատակն է Հայաստանի սրտում ` Ենոքավանում ստեղծել ֆրանսիական թաղամաս, այլ կերպ ասած, համատեղել ավանդական հայկական կոլորիտը ֆրանսիականի հետ»,–ասել է Ժանը։

 - рис.1
Լուսանկարը` Նարինե Ասլանյանի

Նրա խոսքով, հիմնականում ծրագրվում է բնակավայրում ֆրանսիական գյուղի ոճով թաղամաս կառուցել։ Այդ հատվածում նախատեսվում է նաև սպա կենտրոն, բաց տաքացվող լողավազան և այլ շինություններ ունենալ։ -0-