FLYONE ARMENIA-ն չեղարկել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը

03.05.2023, 09:33
FLYONE ARMENIA-ն չեղարկել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը
FLYONE ARMENIA-ն չեղարկել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի-Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը չեղարկելու մասին։

Ավիաընկերությունը դա բացատրել է նրանով, որ մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց օդային տարածքով տարանցման (overflight) թույլտվություն չեն տրամադրել։ Պատճառը չի հաղորդվում։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Փարիզ-Երևան չվերթն իրականացնող FLYONE ARMENIA-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում, քանի որ Թուրքիան արգելել է թռիչքներ իրականացնել իր օդային տարածքով։-0-