FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Փարիզ չվերթեր

01.04.2022, 13:10
FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Փարիզ-Երևան չվերթեր
FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Փարիզ չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Փարիզ-Երևան չվերթեր:
Ինչպես հաղորդում են ավիաընկերությունից, առաջին չվերթը դեպի Փարիզ կկայանա ապրիլի 2-ին:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը պարբերական կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Մոսկվա, Լիոն, Ստամբուլ, Սոչի։
Փարիզը ավիաընկերության կողմից իրականացվող 5-րդ ուղղությունն է։

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում:-0-