Փաշինյան. եթե բոլորին բռնենք, դատապարտենք, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ

19.04.2019, 22:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե երբ Հայաստանում ի վերջո կսկսի գործել անցումային արդարադատությունը:
Փաշինյան. եթե բոլորին բռնենք, դատապարտենք, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում պատասխանեց օգտատիրոջ այն հարցին, թե երբ Հայաստանում ի վերջո կսկսի գործել անցումային արդարադատությունը:

«Այսօր կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է առանց դատական եզրակացության գույքի առգրավման մեխանիզմի ներդրումը: Սա անցումային
արդարադատության տարրերից մեկն է, որի շուրջ անհրաժեշտ է աշխատել: Նմանատիպ մեխանիզմների արագ ներդրումն իր մեջ ռիսկեր է պարունակում, որովհետև կարող են լինել դեպքեր, երբ ունքը սարքելու տեղը տանք աչքն էլ հանենք»:

Загружается новость ... "Право"

Այդ իսկ պատճառով, վարչապետի խոսքով, նման մեխանիզմները մեկ ամսում չեն ներդրվում:

«Դրանք պետք է մանրամասն քննարկվեն, փորձաքննություններ անցկացվեն: Պետք են միջազգային փորձագետների կարծիքներ, որ իմանանք, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Կա և մեկ այլ նյուանս` մի մոռացեք, որ գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե մենք հիմա բոլորին բռնենք, դատապարտենք և ենթարկենք անցումային արդարադատության, ապա վաղը բոլոր այդ գործերը կգնան ՄԻԵԴ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ որպեսզի անցումային արդարադատությունը չլինի բացառապես կառավարության նախաձեռնություն, ապա որոշում է կայացվել ներառել դրա քննարկմանը նաև խորհրդարանը: -0-