441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Ես տեսել եմ ԶԼՄ-ների հրապարակումները, բայց չեմ տիրապետում նման տեղեկության». ՀԾԿՀ ղեկավար

15:50
27 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի համար ռուսական բնական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, հինգշաբթի լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգհավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա հերքեց ԶԼՄ-ներում հրապարակած տեղեկությունն այն մասին, որ գազի գինը վերջնական սպառողի համար կթանկանա 2020 թվականի հունվարից:

«Ես տեսել եմ ԶԼՄ-ների հրապարակումները, բայց չեմ տիրապետում նման տեղեկության: Բանակցությունները շարունակվում են, և առայժմ նորություններ չկան: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե սահմանում 2020 թվականին ինչ գին կսահմանվի»,- ասաց Բաղրամյանը:

Նա նշեց, որ բանակցությունները տարվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տարածքային կառավարման նախարարի և ենթակառուցվածքների, ՀԾԿՀ և «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, մեկ ամիս առաջ փորձագետների խումբ է ժամանել ռուսական «Գազպրոմից»: Քննարկվել են գազամատակարարման սխեմաները, մինչև 2030 թվականը ներդրումային ծրագրերը, գազամատակարարման համակարգի զարգացումը, և քննարկվել է ներքին գնագոյացումը:

«Բանակցությունները շարունակվում են, հենց որ արդյունքներ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը»,- ասաց Բաղրամյանը, հիշեցնելով, որ բանակցությունները վերաբերում են 5-ամյա կտրվածքի գնագոյացմանը:
Նա հիշեցրեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ կողմերը կներկայացնեն սահմանում գազի գնագոյացման մոտեցումների և բանաձևի վերաբերյալ առաջիկա 5 տարում:

«Փաստաթուղթն առայժմ մշակման փուլում, ինչից հետո այն կներկայացվի հանրությանը: Երբ լինեն վերջնական որոշումներ` կներկայացնենք, առայժմ վերջնական որոշում չկա, բանակցությունները շարունակվում են»,- ասաց Բաղրամյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ չի համարում բանակցությունները ոչ արդյունավետ, քանի որ 2013 թվականի համաձայնագրով և գազի գնագոյացման բանաձևով, սակագինը պետք է ներկայինից բարձր լիներ:

Նա հիշեցրեց, որ պետությունների ղեկավարների բանակցությունների հաշվին սահմանվել է 165 դրամ մեկ խմ-ի դիմաց:

ՀԾԿՀ ղեկավարն ընդգծեց նաև, որ գազի սակագնի փոփոխությունները ներքին ռուսական շուկայում չի ազդի հայ սպառողի վրա, քանի որ այն չի ազդում սահմանում սակագնի ձևավորման վրա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ