436.65
4.37
404.34
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65% -ը. ԿԸՀ նախնական տվյալներ

20:59
23 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տեղական ժամանակով ժամը 20։00–ի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 370 323 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 43.65%–ը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Կիրակի Երևանում անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները:

Մուկուչյանի խոսքով, ընտրացուցակներում ներառված է 848 343 մարդ։

ԿԸՀ–ի տվյալներով, Աջափնյակ վարչական շրջանում ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է ընտրողների 45.64% –ը, Ավանում` 46.49 %–ը, Արաբկիրում` 43.36%–ը, Դավթաշենում` 46.92%–ը, Էրեբունիում` 40.38%–ը, Կենտրոնում` 42.83%–ը, Մալաթիա–Սեբաստիայում` 42.22%–ը, Նոր Նորքում` 44.52%–ը, Նորք Մարաշում` 47.01%–ը, Նուբարաշենում` 45.38%–ը, Շենգավիթում` 44.48 %–ը, Քանաքեռ–Զեյթունում` 42.81%–ը։ 

Ընտրություններին մասնակցեց 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։

Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ