ԵՊԲՀ մասնագետները մեկնել են Կապան և փրկել ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը
31.07.2019,
15:42
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմը նորածնի կյանք է փրկել:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմը նորածնի կյանք է փրկել:
Ինչպես հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը, հուլիսի 30-ին ժամը 21:00-ի սահմանում ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչ է գրանցվել, որ Կապան քաղաքում նորածնի մոտ առկա է բնածին թոքաբորբ, ծանր շնչառական խանգարումով: Նորածինը կանչի շրջանակում տեղափոխվել է Նորածնային վերակենդանացման կլինիկա:
Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան:
Հաղորդման համաձայն, ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը գտնվել է Կապանի հիվանդանոցում՝ ծանր վիճակում գտնվող նորածնին վերցնելով հսկողության տակ:
«Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան: Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը»,- ասվում է հաղորդագրությունում:
Առավոտյան ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ փոքրիկը գտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ:
Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքին սպառնացող առողջական խնդիրները լուծելու համար:
Ինչպես հայտնում է Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանը, չորեքշաբթի նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է: -0-

Загружается новость ...
"Право"