«Ձվով հարվածել է վարչապետի մեքենային և բերման ենթարկվել». Ոստիկանությունը պարզաբանում է միջադեպը

30.11.2020, 00:00
«Ձվով հարվածել է վարչապետի մեքենային և բերման ենթարկվել». Ոստիկանությունը պարզաբանում է միջադեպը
«Ձվով հարվածել է վարչապետի մեքենային և բերման ենթարկվել». Ոստիկանությունը պարզաբանում է միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար:

«ԶԼՄ-ներում և սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե, իբր ՀՀ վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:

Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Երևանում վերջին օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք կազմակերպվում են ընդդիմադիր ուժերի կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարներին վրդովվեցրել է նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, որը նախատեսում է նշանակալի տարածքային զիջումներ Ադրբեջանի օգտին: -0-