Դանիան ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը

26.01.2017, 15:20
Հինգշաբթի Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը:
Դանիան ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։ 

Բանաձևն ընդունել է 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին: 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-