Կորոնավիրուսի 62 նոր դեպք, դպրոցական քննությունների չեղարկում․ ամփոփում ենք ապրիլի 27-ի լրահոսը
08:00
28 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք երկուշաբթի՝ ապրիլի 27-ի առավել ուշագրավ նորությունները։
Загружается новость ... "Лево"
Թորոսյանը նշել է դեղորայքները, որոնցով բուժում են կորոնավիրուսը Հայաստանում` հայտնելով պատվաստանյութի ստեղծման ժամկետները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 62-ով՝ հասնելով 1808-ի, մահացել է մեկ պացիենտ, նա եղել է Գեղարքունիքի մարզից։
ՊԵԿ–ը պարզաբանել է, թե որ դեպքում չեն իրականացվի հարկերի հարկադիր գանձման գործողություններ։
«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի, նրանք հրաժարվում են հյուրատներ գնալուց․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասնում է։
ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ դպրոցներում փոխադրական և ավարտական քննություններ չեն լինի։
Փոքր բեռնատարների համար հանվել է Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը։-0-
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ