419.32
4.21
393.84
+9
Եղանակը Երևանում
Հայ

Բյուլբյուլօղլու առաջադրումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում խարխլում է կառույցի բարոյական հիմքը. ՀԿ–ներ

20:19
05 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու առաջադրումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում խարխլում է այն բարոյական հիմքը, որի վրա կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ստեղծում է մի շատ վտանգավոր նախադեպ, ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի ուղղած նամակում։

Սույն նամակը նաև ուղարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր Մարմնի 58 Անդամ Երկրների ներկայացուցիչներին, ինչես նաև այլ պատկան մարմիններին:

««Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադՄուրթուզա օղլու Մեմեդովի (ով հայտնի է Բյուլբյուլօղլու բեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ»,– նշվում է նամակում։

Նամակի հեղինակները նշում են, որ Փոլադ Բյուլբյուլօղլին, իր կարիերայի ընթացքում շարունակաբար ցուցաբերել է անձնային հատկանիշներ, որոնցում տեղ չունեն բարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները:

«Եթե Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ոչնչացնող մարդու՝ նույն կազմակերպության գլխավոր տնօրեն դառնալու նախադեպ: Նրա առաջադրումն ինքնին արդեն իսկ խարխլում է այն բարոյական հիմքը, որի վրա կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ստեղծում է մի շատ վտանգավոր նախադեպ»,– ընդգծվում է նամակում։

Նամակի հեղինակների խոսքով, Բյուլբյուլօղլու տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով: Որպես նախարար իր պաշտոնավարության ընթացքում Նախիջևանի Ջուղա քաղաքի միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային Ժառանգություն, համակարգված և սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին, մինչդեռ Եվրոպականշորհրդարանի 10 պատգամավորի արգելվել էր մուտք գործել այդ ավերածությունների վայր:

ԱՄՆ-ի՝ Գիտության Զարգացման Ասոցիացիայի՝ 2009թվականի և «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի»՝ 2003 և 2006թթ. կողմից արբանյակային պատկերների գիտական ուսումնասիրության արդյունքները նշված զարհուրելի հանցանքի անհերքելի ապացույց են:

«Լինելով Ադրբեջանի Մշակույթի նախարար, այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում, Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել՝ ի դատապարտում այս արհավիրքի և ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ հանցանքը կանխելու կամ կանգնեցնելու ուղղությամբ: Բյուլբյուլօղլին նաև պատասխանատու է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, լեզգի, թալիշ, ավար, թաթ, թաթար, ցախուր, ուդին, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչների բռնի միաձուլման համար»,– ասվում է փաստաթղթում։

Ռասիզմի և խտրականության դեմ Եվրոպական Հանձնաժողով»-ի 2007թ․-ի զեկույցը Ադրբեջանի մասին լավագույնս արտացոլում է այնիրավիճակը, որում հայտնվել էր Ադրբեջանը՝ Բյուլբյուլօղլու տասնութ տարվա աշխատանքի արդյունքում:

«Բյուլբյուլօղլու պաշտոնավարումը նաև նշանավորվել է Ադրբեջանի մտավորականության և մշակութային էլիտայի, մասնավորապես, գրողների, արվեստագետների և լրագրողների նկատմամբ ճնշումներով, եթե վերջիններս անգամ փոքր-ինչ շեղվել են Ադրբեջանի իշխանությունների ազգային պատմա-քաղաքական օրակարգից»,– նշվում է նամակում։

Անդրադարձ է կատարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությանը, որում ասված է. «Քանի որ պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում, մարդկանց մտքերում է, որ խաղաղության պաշտպանությունը պետք է կառուցվի»:

Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է շուտով ունենալ Գլխավոր տնօրեն, ով շարունակաբար դիմում է ռազմետենչ և պատերազմական հռետորաբանության՝ Արցախյան հիմնախնդրի մասին կարծիք հայտնելիս: Բյուլբյուլօղլու, որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պաշտոնավարման ընթացքում, նա բազմիցս հրապարակավ ցանկություն և պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքին մասնակցել Արցախում պատերազմական գործողություններին՝ լիարժեք արհամարհանքի մատնելով մարդասիրական արժեքները:

«Այս պատճառով մենք չենք տեսնում նշված անընդունելի թեկնածությանը նախապատվություն տալու որևէ տրամաբանական հիմնավորում»,– նշվում է հայկական ոչ կառավարական կազմակերպությունների նամակում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին