Բաքուն վերադարձրել է Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացուն. ԿԽՄԿ

12.11.2015, 17:44
Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի 76–ամյա բնակիչ Լուսինե Աբովյանը, ով օրեր առաջ հայտնվել էր  Ադրբեջանի տարածքում, վերադարձել է հայրենիք:
 Բաքուն վերադարձրել է Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացուն. ԿԽՄԿ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի 76–ամյա բնակիչ Լուսինե Աբովյանը, ով օրեր առաջ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, վերադարձել է հայրենիք, հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության երևանյան գրասենյակից:

Լուսինե Աբովյանը կորել էր նոյեմբերի 8–ին։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա Ադրբեջանում է։

Նախօրեին նրան էին այցելել Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները և ԿԽՄԿ ջանքերով Տավուշի մարզի բնակչին վերադարձրել են հայրենիք:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հայրենադարձման գործողությունն իրականացվել է ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ»,- նշեցին ԿԽՄԿ պատվիրակությունում ։

Մինչ այդ կինը հավաստիացրել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, որ ինքնակամ է վերադառնում հայրենիք: -0-