438.63
4.38
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բաբլոյանը` Սասուն Միքայելյանի հայտարարության մասին. Արցախի հարցում չպետք է լինեն սևեր և սպիտակներ

17:19
28 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը չկարողացավ անտարբեր մնալ արտահերթ ընտրությունների արշավում տեղ գտած իրադարձությունների նկատմամբ։ Այդ մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Սասուն Միքայելյանը Թալինում նախընտրական արշավի իր խոսքում ասել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատագրական պատերազմը։ 

 «Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը»,– ասվում է Բաբլոյանի հայտարարությունում։

Նա հիշեցրեց, որ ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, հայ ժողովուրդը կրկին փաստեց ու համոզվեց, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում են բոլորի հոգածության ներքո:

«Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սեւեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին»,– ասվում է ԱԺ խոսնակի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Բաբլոյանը կոչ արեց Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից:
Նա նաև դիմեց արցախցիներին։

«Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»,- ասված է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ