440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Այ քեզ կինո. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում 25 հազ դոլարի խախտումներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

21:00
17 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոռուպցիայի դեպք է արձանագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում», հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ինստիտուտում կատարված հանցագործությունը։

Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների նախապատրաստած նյութերով պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Загружается новость ... "Право"

Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում վատնվել է շուրջ 900,000 դրամ։

Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։

Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,150,000 դրամ։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։ -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը