ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԲ Սահմանային վարչության աշխատակիցները բռնել են պետական սահմանի մի խումբ խախտողների։
Ինչպես հայտնում է Սահմանային վարչության մամուլի ծառայությունը, Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահ սահմանապահ հերթափոխը հայտնաբերել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության` Արաքս գետով Հայաստանի Հանրապետության պետական սահմանն անօրինական հատած հինգ քաղաքացիների։
«Ստուգման համալիր միջոցառումների անցկացման ընթացքում պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները նույն ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ երկրներ` կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու համար։ Սահմանն անօրինական հատելու փաստը բացատրում են տեղանքում կողմնորոշումը կորցնելու հանգամանքով»,– ասվում է հաղորդման մեջ։
Ձերբակալվածները սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին` իրավախախտման հանգամանքները պարզելու համար։
Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պետական սահմանի պահպանման գործում ցուցաբերած օգնության համար։ -0-