Աշոտ Աղաբաբյանը հերքում է սնանկ ճանաչվելու դիմում ներկայացրելու վերաբերյալ լուրերը

27.11.2015, 10:45
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հայտնի է «Բուռնաշ» մականունով, հերքել է սնանկ ճանաչվելու համար դատարան դիմում ներկայացնելու վերաբերյալ լուրերը:
Աշոտ Աղաբաբյանը հերքում է սնանկ ճանաչվելու դիմում ներկայացրելու վերաբերյալ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հայտնի է «Բուռնաշ» մականունով, հերքել է սնանկ ճանաչվելու համար դատարան դիմում ներկայացնելու վերաբերյալ լուրերը, որոնք պտտվում են հայկական ԶԼՄ–ներում։ Այդ մասին նա ասաց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։

 Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Աղաբաբյանն իրեն սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել դատարան, գրում է 1in.am–ը։ 

 Սակայն Աղաբաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Ես ինչպե՞ս կարող եմ սնանկ լինել, երբ 3 երեխա ունեմ և 7 հրաշալի թոռ»։

 Նշենք նաև, որ «Ժողովուրդ»–ը զրուցել է նաև «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործերի կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ, ով հայտնել է, թե գործը պահանջների հաստատման փուլում Է գտնվում։

 «Այսինքն՝ ներկայացված պահանջների նկատմամբ առարկություններ են ներկայացված։ Դեռևս դատական նիստը չի հրավիրվել։ Դեկտեմբերի 6-ին Է կայանալու»,– ասել է Կոշեցյանը։

 Ի դեպ, ինչպես նշում է թերթը, «Հրազդան» մարզադաշտը ներկայում գրավի տակ է։