441.06
4.43
403.38
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արտահերթ խրհրդարանական ընտրություններն այլընտրանք չունեն. Փաշինյան

19:04
22 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջի ուղիղ եթերում մեկնաբանեց ԸՕ փոփոխությունների տապալումն ԱԺ–ում, հայտարարելով, որ խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժի քաղաքականություն է վարում։

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենսգրքի փոփոխությունները, նշեց, որ դրանց հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն է։ Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Օրինագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ` երեքը։ Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 պատգամավորների հավանությունը։

«Այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս գործերի իրական վիճակը։ Խորհրդարանակն մեծամասնությունը և նրա կողմնակիցներն անում են ամեն ինչ` սաբոտաժի քաղաքականություն վարելու համար, և վերջին 20 օրերն արդեն դա ակնհայտ ցույց տվեցին մի քանի անգամ»,– ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, այդ մեթոդներով «նրանք» փորձում են արտահերթ ընտրությունները վերածել ռևանշի գործիքի։ «Նույնիսկ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով, դա ոչինչ չի փոխի, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուիսափելի է, և ոչ ոք չի կարող այն խլել։ Վերադարձ անցյալին չկա և չի լինելու, այնպես որ կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին պատրաստվել արտահերթ ընտրությունների, կոչ եմ անում հեղափոխությունը հասցնել իր տրամաբանական ավարտին»,– ասաց Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Նա հայտնեց, որ ռևանշ չի լինելու, կոռուպցիոն համակարգին վերադարձ չի լինելու, Հայաստանում սկզբունքորեն կշարունակվի կոռուպցիայի և անօրինականության դեմ պայքարը։

«Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, որ կառավարությունը ձևավորման առաջին օրերից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, և այդ սաբոտաժը մի քանի անգամ արդեն ակնհայտ նկատվել է։ Այժմ փորձեր են արվում ավարտի հասցնել սաբոտաժը, բայց այն ավարտի չի հասնի, տրամաբանական ավարտի կհասնի ժողովրդի հաղթանակը»,– ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ