ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է իր տեղակալի ձերբակալումը։
Այսօր ավելի վաղ pastinfo–ն հաղորդել էր, որ ԱԱԾ–ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ», – գրել է առողջապահության նախարարը Facebook–յան իր էջում։–0–