440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Անվտանգություն և գործընկերություն. Երևանն ու Մոսկվան մտադիր են շարունակել գործակցությունը պաշտպանական ոլորտում

22:35
21 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հանդիսավոր ընդունելություն է կայացել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը փետրվարի 23–ին նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։

Ողջույնի խոսքով հյուրերին են դիմել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Դեսպանը` Ռուսաստանի պատմության մեջ հայերի դերի մասին

Կոպիրկինը նշել է, որ այդ օրը միայն Ռուսաստանի պատմության տոնը չէ։

«Ավելորդ է ասել այն դերի մասին, որ խաղացել են հայոց ազգի փառահեղ ներկայացուցիները Ռուսաց Պետության գրեթե ողջ պատմության ընթացքում»,– ասել է նա։

Դեսպանը նշել է, որ 102–րդ ռազմակայանի անձնակազմը ոչ միայն հավատարիմ և անկեղծ կատարում է պարտքը Ռուսաստանի և նրա քաղաքացու առջև, այլ նաև օգնում է ապահովել բարեկամ Հ այաստանի անվտանգությունն ու խաղաղությունը։

Պաշտպանական ոլորտում հայ–ռուսական գործակցության բարձր մակարդակը
Հայաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ ռուսական ներկայությունը հավքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևորագույն զսպող գործոն է, որը խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը և նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։

Տոնոյանը նշեց նաև, որ բարձր է գնահատում պաշտպանական ոլորտում հայ–ռուսական հարաբերությունների մակարդակը։

«Դա հավելյալ ազդակ է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար` ի բարօրություն մեր պետությունների»,– ասաց նա։

Տոնոյանն ընդգծեց, որ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության անձնակազմը շարունակում է իր նախորդների փառավոր ավանդույթները, ըստ արժանվույն լուծում իր առջև կանգնած խնդիրները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ համատեղ։

Երկկողմ գործընկերությունը հումանիտար հարթությունում

Դեսպան Կոպիրկինն ընդգծեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Սիրիայի հումանիտար առաքելությանը։

«Հայ մասնագետների ներկայությունը Սիրիայի բազմաչարչար հողում հերթական անգամ հաստատում է մեր փոխհարաբերությունների դաշնակցային, հատուկ բնույթը»,– ասաց դեսպանը։

Загружается новость ... "Право"

Պաշտպանության նախարարն իր հերթին նշեց, որ հումանիտար հարթությունում գործակցությունը հայ–ռուսական հարաբերությունների կարևորագույն մասն է։

Խոսելով հայկական հումանիտար առաքելության`Հալեպ մեկնելու մասին` նախարարը հատուկ երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը հայ մասնագետների համակողմանի ապահովման հարցերի օպերատիվ լուծման և տեղակայման վայր նրանց հասցնելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը