ԱՆ–ը նշել է Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառը

18.01.2019, 15:05
Թորոսյանը նշեց, որ վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել ՄԻԱՎ տարածումը։
ԱՆ–ը նշել է Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային միգրացիան Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն է, ուրբաթ ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի թվի աճի հիմնական գործոնը միգրացիան է։ Հիմնականում, աշխատանքային միգրացիան դեպի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածման աստիճանը մի քանի անգամ գերազանցում է նույն ցուցանիշը Հայաստանում և, նկատի առնելով որոշակի «բարենպաստ» պայմանները, այդ թվում ոչ անվտանգ ապրելակերպը, աճում է ՄԻԱՎ վարակակով աշխատանքային միգրանտների վարակման ռիսկը»,– ասաղ նա ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցվածության հարցերով համաժողովում։

Թորոսյանը նշեց, որ վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել ՄԻԱՎ տարածումը։

Загружается новость ... "Право"

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ վերջին ժամանակներում միգրացիայի գործոնը մեծ դեր է խաղում տուբերկուլոզի տարածման հարցում։

«Այդ համատեքստում ողջունելի է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության բոլոր հաջորդ ծրագրերը պարտադիր ընդգրկեն տուբերկուլոզի և ՄԻԱՎ–ի կանխարգելման տարածաշրջանային բաղադրիչը»,– ասաց նա։

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2018 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–ի 3300 դեպք։ -0-