ԱՄՆ–ն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ

11.12.2018, 11:04
ԱՄՆ Պետդեպն իր կայքում ուղերձ է հրապարակել` շնորհավորելով հայ ժողովրդին դեկտեմբերի 9–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
ԱՄՆ–ն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Պետդեպն իր կայքում ուղերձ է հրապարակել` շնորհավորելով հայ ժողովրդին դեկտեմբերի 9–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

«Ողջունում ենք ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ գնահատականն առ այն, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և որ թեկնածուները կարողացան ազատ ընտրարշավ անցկացնել» ,– ասվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Право"

Պետդեպից հայտնել են, որ Միացյալ Նահանգները համաձայն են ԵԱՀԿ նախնական եզրակացությունների հետ այն մասին, որ ընտրությունների գործընթացը վայելում է հասարակական վստահությունը և հիմնարար ազատությունների հարգանքը։ «Կոչ ենք անում իշխանություններին կատարել ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներն ապագա ընտրությունների վերաբերյալ»,– ասվում է ուղերձում։

Փաստաթղթում նշվում է, որ այս տարին հատկանշական է Հայաստանի համար էական փոփոխությունների իմաստով։

«27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտում էին օժանդակել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և կշարունակենք դա անել»,– հավաստիացրել են Պետդեպում։

Ուղերձի համաձայն, ԱՄՆ–ում անհամբերությամբ սպասում են Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ համատեղ աշխատանքին` իրավակարգի և ժողովրդական ինստիտուտների ապրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի և ներդրումների զարգացման նպատակով երկկողմ գործընկերության և գործակցութւյան խորացման, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման համար։

Դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։ Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ): Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։–0–