ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի մոտ և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում են պահանջել։
Հայաստանի կառավարությունը 2017 թվականի վերջին հայտարարել է երկրում աջ ղեկով մեքենաների շահագործումն ու վաճառքն արգելող ծրագրի մշակման մասին։ Նախագիծը հայ հասարակությունում վրդովմունքի ալիք է բարձրացրել։ Փորձագետների կարծիքով, բնակչության անվտանգության մասին հոգ տանելու քողի տակ իրականացվում է ավտոշուկայի բաժանում, և լոբբինգի են ենթարկվում խոշոր դիլերների շահերը։
Загружается новость ...
"Право"
«Վարչապետի հետ հանդիպումը թիվ 1 պահանջն է։ Եթե վարչապետն արձակուրդ է գնացել, մենք պատրաստ ենք հանդիպել նրա տեղակալի հետ։ Եթե մեզ հետ ոչ ոք չի պատրաստվում հանդիպել, ապա վարորդներն իրենք կորոշեն, թե ինչ անել»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ պատրաստվում էին հանդիպման ժամանակ ներկայացնել հարցի լուծման իրենց կառուցողական գաղափարները։
Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում ակցիայի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որոշվել է նաև, որ երեքշաբթի ավտոմեքենաների սեփականատերերը կներկայացնեն իրենց առաջարկությունները և պահանջները կառավարության քննարկմանը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հունվարի 8–ին հայտարարել է, որ առաջարկում է սահմանափակվել ապրիլի 1–ից միայն աջ ղեկով մեքենաների ներկրման և գրանցման արգելքով։ -0-