ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Oրեր առաջ սահմանին կանխվել է ադրբեջանական ծագման մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:
Ինչպես հայտնում է Հայաստանի ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ:
Ադրբեջանական խնձորը ներմուծվել է ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներին կաշառք տալու միջոցով. նոր մանրամասներ>>
Ուղևորների խոսքով, իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն: -0-