424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ-ն կանխել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված անձի ապօրինի մուտքը Հայաստան

20:25
29 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես նշվում է ԱԱԾ հաղորդման մեջ, Ծառայությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգների մասին տեղեկատվության ստացմանը, մշակմանը, վերլուծությանը և իրացմանը, ինչպես նաև այդ վտանգների կանխատեսմանն ուղղված իր կանոնադրական գործառույթների բնականոն իրականացումը՝ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում ձևավորված օպերատիվ բարդ իրավիճակով պայմանավորված խիստ հսկողության տակ պահելով օտարերկրյա պետությունների և ահաբեկչական կազմակերպությունների հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ դեռևս տարեսկզբից նկատվել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ:

«Այժմ հանրապետությունում առկա լարվածության հանգամանքից օգտվելու և Հայաստանի Հանրապետությունը թիրախավորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական և հակահետախուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաև սահմանային հսկողությունը»,- ասվում է ԱԱԾ տարածած հայտարարությունում:

ԱԱԾ հաղորդման մեջ նշվում է, որ հաջողվել է կանխել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձը:

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով (պետական սահմանն ապօրինի հատելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ