Ընտրախախտումների վերաբերյալ 73 քրգործ է հարուցվել, 24-ը ուղարկվել է դատարան, 9 անձ դատապարտվել է

18.02.2016, 17:29
Փետրվարի 18-ի դրությամբ, անցած տարվա դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ:
Ընտրախախտումների վերաբերյալ 73 քրգործ է հարուցվել, 24-ը ուղարկվել է դատարան, 9 անձ դատապարտվել է
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 18-ի դրությամբ, անցած տարվա դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 24 քրեական գործ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 33 քրեական գործերով 37 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 9 քրեական գործով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դեկտեմբերի  6–ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։  ԿԸՀ–ի  տվյալներով` սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել ընտրողների  ավելի քան 63 տոկոսը։ -0-