Վահան Շիրխանյանը կալանավորվել է

21.12.2015, 20:35
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:
 Վահան Շիրխանյանը կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Այսօր ավելի վաղ Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը>>

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։

Շիրխանյանը իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն Ազգային անվտանգության կողմից հանցավոր խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին ճանաչում է, Փաստաբանի խոսքով՝ վերջինիս հետ Շիրխանյանը ծանոթացել է այս տարի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:-0-