486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ ՄԽՎ. Հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը
15:56
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Նախօրին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևը:

Նրա խոսքով, առաքելության անդամները նախօրեին եղել են 508 ընտրատեղամասերում, որտեղ արձանագրել են հանգիստ, ազատ աշխատանքային մթնոլորտ, իսկ քվեարկությունը պատշաճ մակարդակով է կազմակերպվել:

«Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իմացել է իր գործը: Ամեն ինչ ընթացել է օրենքի տառին համապատասխան, հանգիստ մթնոլորտում: Մեր առաքելության կարծիքով, հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ասաց նա;

ԿԸՀ–ն հրապարակել է հանրաքվեի նախնական արդյունքները>>

«ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը եկել է հետևյալ եզարհանգման. Համաձայն ազգային օրենսդրության և անհրաժեշտ փաստաթղթերի առակայության պարագայում` հիմնված միջազգային ընտրական չափորոշիչների, հնարավորություն է տրվել քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Իր հերթին, ԱՊՀ ՄԽՎ առաքելության անդամ, ՌԴ պետդումայի պատգամավոր Նիկոլայ Արեֆևն ավելացրել է, որ հանրաքվեն լեգիտիմ է:

«ԱՊՀ դիտորդական առաքելությունն ուշադիր հետևել ե Հայաստանի ընտրական օրենսդրությանը, որն ապահովում է հասարակական վերահսկողություն: Մենք դրանում համոզվեցինք ընտրական տեղամասերում: ուզում եմ ասել, որ ես` անձամբ եղել եմ 15 ընտրատեղամասում: Մենք որևէ դիտողություն օրենսդրության խախտման վերաբերյալ չգտանք, ոչ ընտրողների, ոչ հանձնաժողովի, ոչ էլ դիտորդների ու վստահված անձանց կողմից»,-ասաց նա:

Հանրաքվեին հետևում էին  3 հազար դիտորդ` միջազգային կառույցններից և 18 տեղական կազմ,ակերպություններից:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: