441.52
4.45
403.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ

22:40
21 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:     

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց զեկուցագրերն այն մասին, որ ձեռք բերվող նյութական միջոցները խիստ անհրաժեշտ են բանակի կարիքների համար, 2010թ. դեկտեմբերի 16-ին կնքված 2 պայմանագրերերով գնել է 557․587․600 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ռազմաբժշկական նշանակության նյութական միջոցներ։ Մինչդեռ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ձեռք բերված այդ նյութական միջոցները նախ և առաջ ունեն բարձր արժեք, նախատեսված չեն ՀՀ կլիմայական պայմանների համար, չունեն ռազմաբժշկական նշանակություն և հետևաբար չեն կարող իրենց կիրառությունն ունենալ ՀՀ զինված ուժերում, քանի որ դրանց օգտագործումը պահանջում է մեծ թվով մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։ 

Այդ մասին է վկայում նաև հանգամանքը, որ ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ձեռք բերվելուց հետո նշված ապրանքատեսակները երբևէ չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը, տարիների ընթացքում կրել են որոշակի վնասներ, իսկ 8 տարի անց որոշում է կայացվել դրանք վերագնահատելու և ապակոմպլեկտավորելու մասին: Դրա արդյունքում, որպես կուտակված մաշվածություն, ընդհանուր գույքի սկզբնական արժեքը նվազեցվել է 103․075․700 ՀՀ դրամով, իսկ ընդհնուր գույքի կազմի մեջ մտնող առանձին բաղադրիչներ բաշխվել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների։ 

Վերոգրյալի հիմնավորմամաբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՊՆ կարիքների համար նմանատիպ նյութական միջոցների գնման անհրաժեշտությունը, պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 557․587․600 ՀՀ դրամի վնաս։

«Նկատի ունենալով, որ վերը շարադրված փաստական հանգամանքներն առերևույթ կարող են պարունակել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնեական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պետական միջոցները վատնելու մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու, հետագա ընթացքը լուծելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը