Երևանում մեկնարկել է ջահերով երթն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի (ՈւՂԻՂ)

23.04.2022, 20:42
Երևանում մեկնարկել է ջահերով երթն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի. ՈւՂԻՂ
Երևանում մեկնարկել է ջահերով երթն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից, մեկնարկել է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձուն, երթը նվիրված է 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցին։ Երիտասարդ ջահակիրներին գլխավորում է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Երթին մասնակցում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Երթն ավանդաբար կազմակերպում է ՀՅԴ երիտասարդական թևը։ Այս տարի այն անցկացվում է «Լաո, զարթնի′ր» կարգախոսի ներքո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երթին կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ոստիկանությունն արդեն հայտարարություն է տարածել և կոչ է արել համաքաղաքացիներին զերծ մնալ ոչ պատշաճ գործողություններից։-0-