ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին գրանցվեց ջերմաստիճանային ռեկորդ։
Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +38․․․+39 աստիճանի, որը համարվում է հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակի համար ամենաբարձր ջերմաստիճանը մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։
Հիդրոմետ ծառայության հաղորդմամբ, հունիսի 5-ից 9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունիսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +37...+39 աստիճան, հանգստյան օրերին ջերմաստիճանը մի փոքր կնվազի` +33...+35։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում