ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Загружается новость ... "Лево"
Նախօրեին երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը
հայտարարություն տարածեց Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի կապակցությամբ ու նշեց նոր քաղաքապետի թեկնածուի անունը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին, «Հայկական ժամանակ» թերթի կայքում հայտնվել էր
հոդված՝ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով:
Հոդվածում ասվում էր, որ Հայկ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով սերտ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Մարությանի
մասին հոդվածը որակավորել էր որպես բամբասանք։
Փորձել ենք պարզել, թե ի՞նչ են կարծում երևանցիները և որքանո՞վ են կողմ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալուն: