Երևան–Փարիզ. նոր բյուջետային ավիաընկերությունը, հնարավոր է, սկսի չվերթեր իրականացնել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

20.01.2020, 12:12
Երևան–Փարիզ. նոր բյուջետային ավիաընկերությունը, հնարավոր է, սկսի չվերթեր իրականացնել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Երևան–Փարիզ. նոր բյուջետային ավիաընկերությունը, հնարավոր է, սկսի չվերթեր իրականացնել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Transavia նիդերլանդական բյուջետային ավիաընկերությունը մտադիր է դուրս գալ հայկական շուկա, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ինչպես նշեցին գերատեսչությունից, ընկերությունը դեկտեմբերի վերջին Երևան–Փարիզ (Օրլիի օդանավակայան) չվերթերի իրականացման հայտ է ներկայացրել։

«Հայտն այս պահին քննարկման փուլում է, որոշ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն է առաջացել, ինչի պատճառով գործընթացը մի փոքր ձգձգվել է, սակայն որոշումն առաջիկայում կընդունվի», – նշեց գործակալության զրուցակիցը։

Եթե ընկերության հայտը հավանության արժանանա, ապա առաջին չվերթը կիրականացվի արդեն մարտի 31–ին։ Ավիատոմսերի արժեքը դեռ չի նշվում։ Նախատեսվում է, որ ընկերությունը կհայտարարի արժեքի մասին թռիչքների իրականացման հայտի հաստատումից հետո։

Transavia նիդերլանդական բյուջետային ավիաընկերությունը ներառված է Air France-KLM հոլդինգում։ Ավիաընկերության բազան գտնվում է Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանում։ Ունի դուստր ստորաբաժանում` Transavia France։ Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը ևս գտնվում է Սխիպխոլ օդանավակայանում։–0–