ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը:
Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը, հաղորդում է news.am-ը:
«Երկրորդ դասարցիների համար արձակուրդները կլինեն մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը: Մյուս դասարանների համար նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը», – ասել է նա:
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ. «Մասնավորապես, 12-րդ դասարանների պարագայում, որտեղ ունենք պետական քննությունների կազամկերպման և զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին»:–0–