ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր

04.07.2019, 11:35
VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր։
ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իր 15-ամյակի կապակցությամբ VLV ընկերությունը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևատրել էր լավագույն գործընկերների: 

VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկը 2012 թվականից աշխատում է VLV ընկերության հետ ու ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում: 7 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է լավագույն գործընկերոջ տիտղոսը: 

Загружается новость ... "Лево"

Մրցանակը ստացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկար տարիների համագործակցում է Հայաստանի խոշոր առևտրային ընկերությունների հետ ու պահպանում է առաջատար դիրքեր լավագույն գործընկերների ցանկում: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–