Transavia–ն մեկնարկում է Փարիզ–Երևան–Փարիզ ուղիղ չվերթեր

25.04.2022, 13:07
Transavia–ն մեկնարկում է Փարիզ–Երևան–Փարիզ ուղիղ չվերթեր
Transavia–ն մեկնարկում է Փարիզ–Երևան–Փարիզ ուղիղ չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:

Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–