«Սանիթեքը» դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ
03.07.2019,
16:01
«Սանիթեքը» դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ`գումար բռնագանձելու պահանջով։
Պահանջվող գումարի չափն է 24702187.6 ՀՀ դրամ
Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դիմումն ընդունվել է վարույթ ու մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին։–0–

