ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ
կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:-0-