ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործողությունները գնահատել է որպես անարգանք երկրի իրավապահ մարմինների նկատմամբ։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նախօրեին Ծառուկյանը հարցաքննության ծանուցում է ստացել, սակայն պատռել է այն Քննչական կոմիտեի աշխատակցի ներկայությամբ։ Հարցաքննությանը նա այդպես էլ չի ներկայացել։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր հարցաքննության՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով:–0–