Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ն՝ շրջանառվող տեսանյութի մասին

07.05.2024, 09:13
ԶԼՄ-ներում և սոցցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է
տարածվում
Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ն՝ շրջանառվող տեսանյութի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:

«Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։