420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշեց սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետն ու չբացառեց կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորությունը

20:57
01 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2015թ.–ի Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 2018թ.–ին, այդ ընթացքում բացահայտել է բազմաթիվ թերություններ։

«Այսօր մենք տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, ստեղծում է բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր։ Դա, ի վերջո, պետք է ընդունել», – ասաց նա։

Վարչապետը նշեց, որ եկել է ժամանակը փաստելու, «որ մենք պետք է աշխատենք, որպեսզի այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ»։

«Ի վերջո, կառավարման կիսանախագահական ձևին անցնելը պետք է դառնա հնարավոր տարբերակներից մեկը։ Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք` սերտորեն համագործակցելով խորհրդարանի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով, իսկ մինչ այդ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի նախատեսում համաժողովրդական հանրաքվե, և դրանք կարելի է փոխել խորհրդարանում` քվեարկության միջոցով։

«Առաջիկա ամիսներին մենք պետք է նույն ձևաչափերով` կառավարություն, ԱԺ, նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք` այն հոդվածները բարելավելու համար, որոնք հնարավոր է բարելավել խորհրդատվությունների և խորհրդարանում քվեարկությունների միջոցով։ Դա աշխատանք է, որը պետք է կատարել», – ասաց նա։

Վարչապետը հայտարարեց, որ այս թեմաները բազմաթիվ անգամ բարձրացվել են քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի կողմից, խորհրդարանում անցել են քննարկումներ, նախագահը ևս խոսել է այս թեմաներով։

«Մեր կարևորագույն խնդիրը պետք է դառնա ստեղծել և ձևավորել այնպիսի սահմանադրական կառույցներ, որոնք երաշխավորում են Հայաստանի անվտանգությունն ու բացառում են նման ճգնաժամերի ձևավորումը», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում