+9
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Սյունիքում տիրող իրավիճակը

13:26
14 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:36
21 Մարտի 2024
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը
13:27
19 Մարտի 2024
ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
12:46
19 Մարտի 2024
Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասով Ադրբեջանի պահանջի մասին. պետք է պատերազմ թույլ չտանք (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
12:14
19 Մարտի 2024
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
10:38
19 Մարտի 2024
Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:25
19 Մարտի 2024
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր